"Կանայան և Կո." ընկերությունը, որը հիմնադրվել է 1997թ, Հայաստանում ջեռուցման եվրոպական սարքավորումների մատակարարման և մոնտաժման ոլորտի առաջնեկն է: Այն գործում է ջեռուցման, օդավորակման, օդափոխության, ջրամատակարարման սարքավորումների ոլորտում և արդեն մեկ տասնամյակ է, ինչ հաջողությամբ համագործակցում է եվրոպական հանրահայտ ընկերությունների հետ:
"Կանայան և Կո."-ն զբաղվում է խորհրդատվությամբ, նախագծմամբ, մոնտաժման աշխատանքների իրականացմամբ, վաճառքով և երաշխիքային սպասարկմամբ: Այն հայ գնորդին է առաջարկում բարձրակարգ տեխնոլոգիական արտադրանքի լայն ընտրանի`սկսած բարձրահարկ շենքի բնակարանի պատին ամրացվող պարզ գազի կաթսայից մինչև բնակելի շենքերում, հասարակական և արտադրական օբյեկտներում տեղադրվող հզոր և գերհզոր կաթսաներ:
"Կանայան և Կո." ընկերությունը Հայաստանում "Viessmann" գերմանական ընկերության պաշտոնական գործընկերն է: "Viessmann"-ը գործընկեր է այն ընկերությունների համար, որոնք խորապես մասնագիտացված են ջեռուցման տեխնիկայի արտադրության մեջ:
Այն ներկայացնում է պատին ամրացվող բարձրորակ գազի կաթսաներ չժանգոտվող պողպատից և գունավոր մետաղներից:
"Viessmann" աշխարհում ջեռուցման սարքավորումների արտադրության ոլորտում առաջատար է միջազգային շուկայում իր բոլոր չափանիշներով:
"Կանայան և Կո."-ի աշխատակիցները, ի դեմս ընկերության նախագահ Բագրատ Կանայանի, հատուկ վերապատրաստում են անցել "Viessmann"-ի ակադեմիայում (Գերմանիա):
"Կանայան և Կո."-ի հաջորդ գերմանական գործընկերը "Wilo" ընկերությունն է, որը ներկայացնում է պոմպեր ջեռուցման, օդորակման, սառեցման, տաք ջրամատակարարման, կեղտաջրերի հեռացման համար:
"Kapmann" ընկերությունը զբաղվում է ջեռուցման և հովացման համակարգերի և օդավորիչ սարքավորումների արտադրությամբ: Սարքավորումները նախատեսված և թե բնակարանների և թե արտադրական տարածքների համար: